Պեպ Գվարդիոլա. «Ութ տարին մեկ ներողություն խնդրելը վատ չէ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ներողություն է խնդրել կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսից՝ խաղացողին 2022 թվականին ավելորդ քաշի համար քննադատելու համար։

«Այո, կներեք: Ութ տարին մեկ ներողություն խնդրելը վատ չէ։ Ես իսկապես ցավում եմ։ Ես ներողություն եմ խնդրում նրանից։ Ես իսկապես ներողություն եմ խնդրում: Ես իսկապես ցավում եմ։ Ես խոսել եմ նրա հետ նախքան մեկնաբանություն անելը», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

Ֆիլիպսը «Սիթիին» միանում է «Լիդսից» 2022 թվականին։ 2024 թվականի հունվարից կիսապաշտպանը վարձավճարով հանդես է գալիս «Վեսթ Հեմում»։ Նա ակումբի կազմում անցկացրել է 4 հանդիպում և ոչ մի արդյունավետ գործողություն։