Մասիմիլիանո Ալեգրին կարող է հեռանալ «Յուվենտուսից»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թուրինյան ակումբից, հայտնում է Tuttosport-ը։

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան թիմի ղեկավարությունը գոհ է մասնագետի աշխատանքից, սակայն չի շտապում երկարաձգել նրա պայմանագիրը։ Նշվում է, որ անձամբ՝ Ալեգրին, կցանկանար երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը, սակայն ակումբի ղեկավարները մտադիր են առաջիկա մի քանի ամիսների ընթացքում գնահատել նրա աշխատանքը։

Այս պահին «Յուվենտուսը» մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ ինը միավորով զիջելով «Ինտերին», որը մեկ խաղ պակաս ունի։