Յուրգեն Կլոպը նշել է «Լիվերպուլի» վնասվածք ստացած ֆուտբոլիստների անունները

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, թե որ ֆուտբոլիստների վրա չի կարող հույս դնել մոտ ապագայում.

«Ալիսոնը անհասանելի է: Նա մկանային վնասվածք ունի, և մենք չգիտենք, թե որքան ժամանակ կպահանջվի նրան վերականգնելու համար, բայց տեսանելի ապագայում մենք նրան չենք տեսնի։ Դիոգո Ժոտան ծնկի վնասվածք է ստացել։ Կերտիս Ջոնսը կապանների հետ կապված խնդիրներ ունի։

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը և Դոմինիկ Շոբոսլայը վերադառնալու ճանապարհին են, բայց անհասանելի են մնում: Այնպես որ, սա բավականին շատ է»,- մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։