Կառլո Անչելոտտին Լուկա Մոդրիչին հրավիրել է միանալ Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին հրավիրել է համալրել մադրիդյան ակումբի մարզչական շտաբը, հայտնում է The Athletic-ը։

Անձամբ՝ 38-ամյա խորվաթն, շնորհակալություն է հայտնել մասնագետին այս հնարավորության համար, սակայն նշել է, որ իր առաջնահերթությունը խաղային կարիերան շարունակելն է։

Ավելի վաղ Cadena SER-ը հայտնել էր, որ Մոդրիչը չի երկարաձգի պայմանագիրը մադրիդցիների հետ և կարող է ավարտել կարիերան։

Կիսապաշտպանը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 28 հանդիպում, դարձել 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Մոդրիչի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։