Անտոնիո Կոնտեն հետաքրքրված է «Բավարիայում» աշխատելով

«Յուվենտուսի», «Չելսիի» և «Թոթենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հետաքրքրված է «Բավարիայում» աշխատելով։

Ինչպես հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը իր սոցցանցերում, Կոնտեն «Բավարիային» համարում է իր իդեալական ակումբը։ Կոնտեն կցանկանար ուժերը փորձել Բունդեսլիգայում Ա Սերիայից և Պրեմիեր լիգայից հետո։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մոտ է պաշտոնանկությանը։

Բունդեսլիգայի 22 տուրից հետո «Բավարիան» ունի 50 միավոր եւ երկրորդ տեղում է։