Կիլիան Մբապպեի և «Ռեալի» միջև կա միայն բանավոր պայմանավորվածություն

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի և Մադրիդի «Ռեալի» միջև կա միայն բանավոր պայմանավորվածություն, պայմանագիրը դեռ ստորագրված չէ։ Համաձայնագրի ստորագրումից առաջ հարձակվողը պետք է կարգավորի մի շարք հարցեր, հաղորդում է Relevo-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանական թիմը Մբապեի հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2029 թվականը։ Մբապպեի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից։ Նախօրեին Կիլիանը հանդիպել է ՊՍԺ-ի ղեկավարության հետ և խնդրել իրեն նոր առաջարկներ չանել պայմանագիրը երկարաձգելու համար, քանի որ նա արդեն պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։

Մբապպեն ՊՍԺ-ում է խաղում 2018 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 290 հանդիպման, որոնցում դարձել է 243 գոլի և 105 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: