«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Սաշա Կալայջիչը կրկին ծնկի լուրջ վնասվածք է ստացել։
«Այնտրախտում» վարձավճարով հանդես եկող հարձակվողը վնասվածք է ստացել Գերմանիայի առաջնության 22-րդ տուրի՝ Ֆրայբուրգի դեմ խաղում (3:3):
Ակումբը հայտարարեց, որ Կալայջիչը պատռել է խաչաձև կապանը։
Սա 26-ամյա ֆուտբոլիստի համար երրորդ նման վնասվածքն է հինգ տարվա ընթացքում (2019 թվականից)։
«Վուլվերհեմփթոնը» 2022 թվականին Կալայջիչին գնել է «Շտուտգարտից» 18 միլիոն եվրոյով։