Ռոյ Հոջսոնը լքել է «Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է Պրեմիեր լիգայի ակումբի պաշտոնական կայքը։
Հոջսոնի հնարավոր հեռանալու մասին առաջին հաղորդագրությունները հայտնվեցին անցյալ շաբաթ: Փետրվարի 15-ին 76-ամյա մասնագետն առավոտյան մարզման ժամանակ վատ է զգացել և հոսպիտալացվել։
Հոջսոնն այժմ դուրս է գրվել հիվանդանոցից և իրեն լավ է զգում, ասվում է թիմի հայտարարության մեջ:
Հոջսոնը «Քրիսթալ Փելասը» գլխավորում է 2023 թվականի մարտից՝ նախկինում մարզելով թիմը 2017-21 թվականներին։
Մամուլը Հոջսոնի հավանական իրավահաջորդին անվանում է Օլիվեր Գլասները, ում վերջին աշխատանքը եղել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտում»: