«Մանչեսթեր Յունայթեդի» տունը՝ «Օլդ Թրաֆորդը», այսօր նշում է իր 114-ամյակը:
Այն բացվել է 1910 թվականի փետրվարի 19-ին, առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 3։4 հաշվով պարտվել է «Լիվերպուլին»։
«Օլդ Թրաֆորդը» ունի 74310 հանդիսատեսի տարողություն և Անգլիայի երկրորդ ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտն է (Ուեմբլիից հետո)։
«Օլդ Թրաֆորդում» հաճախելիության ռեկորդը կազմում է 76,962 հանդիսատես։
Իր պատմության ընթացքում «Օլդ Թրաֆորդը» ընդունել է 1966 թվականի աշխարհի գավաթը, 1996 թվականի Եվրո և 2012 թվականի Օլիմպիական խաղերը, ինչպես նաև ռեգբիի բազմաթիվ նշանակալից խաղեր։