«Մարսելի» ղեկավարությունը դժգոհ է Ջենարո Գատուզոյից

«Մարսելի» ղեկավարությունը դժգոհ է 2023/24 մրցաշրջանում թիմի ցուցադրած խաղից, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ ակումբը լրջորեն դիտարկում է Ջենարո Գատուզոյին պաշտոնանկ անելու հնարավորությունը, ում գլխավորությամբ թիմը բոլոր մրցաշարերում անցկացրած 24 խաղում տարել է ընդամենը 9 հաղթանակ։

Ֆրանսիայի առաջնության 2023/24 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում Մարսելը 22 հանդիպումներից 30 միավորով 9-րդն է։

Ջենարո Գատուզոն գլխավորում է «Մարսելը» 2023 թվականի սեպտեմբերից, նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։