«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը վիճաբանել է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա գերմանացին Բունդեսլիգայի 22-րդ տուրի «Բոխումի» հետ խաղում (2:3) փոխարինվելուց հետո քիչ էր մնում կռվի բռնվեր Տուխելի օգնական Ժոլտ Լյովի հետ։ Այս միջադեպն ամբողջությամբ փչացրել է Կիմմիխի և Տուխելի հարաբերությունները։