Այսօր՝ փետրվարի 19-ին, Մադրիդի «Ատլետիկոյի» վինգեր Ժոաու Ֆելիշը, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում», վերադարձել է ընդհանուր խումբ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Այսպիսով, մեծ է հավանականությունը, որ Ֆելիշը կկարողանա ընդգրկվել «Բարսելոնայի» կազմում «Նապոլիի» հետ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման համար։ Առաջիկա հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին։ Այն տեղի կունենա Նեապոլում (Իտալիա):
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ֆելիշը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։