«Նապոլիի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Բարսելոնայի» դեմ առաջին խաղից առաջ խոսել է թիմի հարձակվող Վիկտոր Օսիմհենի մարզավիճակի մասին։
«Հույս ունենք, որ Վիկտորը կկարողանա դաշտ դուրս գալ։ Նրա մասնակցությունը դեռ կասկածի տակ է։ Նրա խոսքով՝ ինքը դեռ պատրաստ չէ։ Նա մկանային խնդիրներ ունի։ Նրան վտանգելը հիմարություն կլինի, քանի որ այդ դեպքում մենք կարող ենք կորցնել նրան մի քանի ամսով։ Բայց մենք հույս ունենք, որ Օսիմհենը կխաղա»,- մարզչի խոսքերն է մեջբերում Football-Italia-ն։
«Նապոլի» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա Նեապոլում փետրվարի 21-ին։