Թոմաս Տուխելը խոսել է այս մրցաշրջանում Հարի Քեյնի խաղի մասին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է այս մրցաշրջանում թիմի հարձակվող Հարի Քեյնի խաղի մասին։

«Քեյնը հիանալի է հանդես գալիս մարզումների ժամանակ, նրա յուրաքանչյուր հարվածը դարպասին անհավանական է: Ափսոս, որ պաշտոնական հանդիպումներում նման բան հազվադեպ ենք տեսնում։ Բայց մենք աշխատում ենք դրա վրա»,- իր սոցիալական ցանցերում Թոմաս Տուխելի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում «Բավարիայի» հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում, որոնցում դարձել է 28 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։