«Չելսիի» վինգեր Ռահիմ Ստերլինգը հրաժարվել է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնությունում հանդես եկող ակումբներից մեկը՝ չնայած նրան, որ անգլիացուն տարեկան 52 միլիոն եվրո աշխատավարձ են առաջարկել։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս առաջարկը 29-ամյա ֆուտբոլիստը ստացել է նախորդ մրցաշրջանի վերջում։ Այնուամենայնիվ, նա մերժեց այն, քանի որ շահագրգռված էր կարիերան շարունակել «Չելսիում»։
Ընդգծվում է, որ Ստերլինգը կարող է դառնալ Սաուդյան Արաբիայի առաջնության երկրորդ ամենաբարձր վարձատրվող խաղացողը «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից հետո, եթե ընդուներ այս առաջարկը։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ստերլինգը բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։