Սերխիո Ռամոսը տպավորիչ ցուցանիշ է գրանցել Լա Լիգայում

«Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսը մասնակցել է Լա լիգայի 25-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ հանդիպմանը՝ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում։

Այս խաղը Ռամոսի համար 523-րդն էր Իսպանիայի առաջնությունում։

Այս ցուցանիշի համաձայն՝ Ռամոսը հասավ Մանուել Սանչեսին և կրկնեց Լա Լիգայում իր ռեկորդը պաշտպանների համար։