«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի խաղում «Չելսիի» հետ ոչ-ոքին (1:1)։
«Մենք գիտեինք, որ «Չելսիի» դեմ հանդիպումը մարտահրավեր է լինելու: Լավ խաղ էր: Մենք անհավանական երկրորդ խաղակես անցկացրինք։
Ընդ որում, առաջին խաղակեսը մեր մակարդակին չէր։ «Չելսիի» մակարդակի թիմերի հետ մրցելու համար պետք է խաղալ ամբողջ 90 րոպե, ոչ թե մեկ խաղակես»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։