«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Պեդրո Նետոն` ռեկորդի հեղինակ

Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Վուլվերհեմփթոնը» 2։1 հաշվով հաղթեց «Թոթենհեմին»։

Այս հանդիպմանը «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Պեդրո Նետոն դարձավ գոլային փոխանցման հեղինակ, որը դարձավ նրա 19-րդը Անգլիայի առաջնությունում։

Ինչպես տեղեկացնում է Squawka-ն, 23-ամյա պորտուգալացին դարձել է Պրեմիեր լիգայում իր ակումբի պատմության մեջ գոլային փոխանցումների ռեկորդակիրը՝ շրջանցելով Ռաուլ Խիմենեսին։

Այս մրցաշրջանում Նետոն Պրեմիեր լիգայի 16 խաղում 9 գոլային փոխանցում է կատարել։