«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատասխանել է կատալոնական ակումբի երկրպագուի մեկնաբանությանը, ով մինչ «Բլաուգրանայի» ղեկավարը ինքնագրեր էր ստորագրում, խնդրել է նրան պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ, ում պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է գալիք ամառ։
«Դուք ոչինչ չգիտեք։ Եվ ես նույնպես», – Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իսպանական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Մբապպեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, ում հետ երկար ժամանակ խոսակցությունները կապում են ֆրանսիացի ֆուտբոլիստին։