Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղաց «Չելսիի» հետ։ Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, «Մանչեսթեր Սիթին» 83-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից։
Մանչեսթերյան թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի համար այս հանդիպումը շատ անհաջող ստացվեց։ Ինչպես հայտնում է Sky Sports-ը, նորվեգացին կատարել է 9 հարված ու 3 լուրջ գոլ խփելու հնարավորություն, սակայն մնացել է առանց գոլերի։ Ավելին, Հոլանդը գերազանցեց Պրեմիեր լիգայի մրցաշրջանի ռեկորդը ակնկալվող գոլերի քանակով (xG 1,71) առանց գոլ խփելու։
Ըստ Squawka-ի՝ վերջին 8 տարիների ընթացքում միայն Հոլանդից բացի «Մանչեսթեր Սիթիի» մեկ խաղացող է 9+ հարված կատարել Պրեմիեր լիգայի խաղում և մնացել գոլազուրկ: Նման հանդիպում անցկացրեց Սերխիո Ագուերոն, ով չկարողացավ գրավել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը 2017թ․-ին։