Կրիշտիանու Ռոնալդուն շրջանցեց Լիոնել Մեսսիին

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլերով, առանց 11 մետրանոցների, գերազանցեց «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին։ Դա հնարավոր է դարձել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 20-րդ տուրի «Ալ Ֆաթեհի» դեմ խաղում (2։1)։

Պորտուգալացին այժմ ունի 714 գոլ, իսկ «Ինտեր Մայամիի» հարձակվողը՝ 713 գոլ։

Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 26 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

MLS-ի առաջնությունը մեկնարկում է հաջորդ շաբաթ։