Կառլո Անչելոտտի․ «Ամեն ինչ նորմալ է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմի հասցեին հնչող քննադատությունների մասին։

«Ի՞նչ կարող եմ ասել քննադատության մասին։ Սա նորմալ է: Ձեզ անհրաժեշտ են հաղթանակներ յուրաքանչյուր խաղում, բայց Լա Լիգայում հաղթելու համար պետք է չպարտվել խաղեր, որոնք չեք կարող հաղթել: Երբեմն լինում են ոչ-ոքիներ, որոնք ցավեցնում են, բայց սա կարող է դրական քայլ լինել, որը մեզ կմոտեցնի առաջնությունը հաղթելուն»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը:

Հիշեցնենք, որ այսօր Պրիմերայի 25-րդ տուրի խաղում Մադրիդի թիմը ոչ-ոքի է խաղացել «Ռայո Վալեկանոյի» հետ՝ 1։1։ Մեկական գոլ խփեցին Խոսելուն ու Ռաուլ դե Տոմասը։ Այս պահին իսպանական Պրիմերայում անցկացրած 25 խաղից հետո Մադրիդի «Ռեալը» 62 միավորով առաջնության առաջատարն է։