«Ալ-Նասրը» հաղթեց, Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ

Շաբաթ օրը՝ փետրվարի 17-ին, կայացավ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 20-րդ տուրի հանդիպումը, որում «Ալ-Նասրը» 2։1 հաշվով հաղթեց «Ալ-Ֆաթեհին»։

Կրիշտիանու Ռոնալդուն 17-րդ րոպեին առաջ մղեց «Ալ-Նասրին», սակայն 29-րդ րոպեին Սալեմ Ալ-Նաջդին հավասարեցրեց հաշիվը։ Տանտերերին հաղթանակ բերեց Օտավիոն՝ գոլի հեղինակ դառնալով 72-րդ րոպեին։

«Ալ-Նասրը» վաստակեց 49 միավոր և ապահովեց 2-րդ տեղը։ «Ալ-Ֆաթեհն» ունի 29 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը։