Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն այս ամառ կարող է փոխել ակումբը, հայտնում է Foot Mercato-ն։ Մասնագետով հետաքրքրված են «Լիվերպուլը» և «Բավարիան»։
Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիներն ավելի մոտ են, քան մյունխենյան թիմը իսպանացի մասնագետի հետ պայմանագիր կնքելու մրցավազքում։
Նշվում է, որ անգլիական ակումբի առավելությունը, բացի նրանից, որ Ալոնսոն որպես խաղացող հանդես է եկել «Լիվերպուլում», այն է, որ ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անպայման կլքի ակումբը։ Ի տարբերություն «Բավարիայի», որը դեռ չի կողմնորոշվել Թոմաս Տուխելի ապագայի հարցում։
Ավելի վաղ լրագրող Սանտի Աունան հայտարարել էր, որ «Լիվերպուլն» արդեն կապ է հաստատել Ալոնսոյի հետ։