Վիրջիլ վան Դեյկն իր 250-րդ հանդիպումն անցկացրեց «Լիվերպուլի» կազմում

Պաշտպան Վիրջիլ վան Դեյկն իր 250-րդ հանդիպումն անցկացրեց «Լիվերպուլի» կազմում:

Ֆուտբոլիստի հոբելյանական հանդիպումը Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի՝ «Բրենֆորդի» դեմ խաղն էր (4-1)։ Խաղերի քանակով վան Դեյկը ակտիվ ֆուտբոլիստների շարքում զբաղեցնում է 12-րդ տեղը։

Ինչպես հայտնում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը, վան Դեյկը մերսիսայդյան ակումբի կազմում իր առաջին 250 հանդիպումներում հաղթանակների քանակով (171) նոր ռեկորդ է սահմանել։

Թիմում հանդես գալու ընթացքում Վան Դեյկը խփել է 21 գոլ և նվաճել 7 գավաթ։