«Վեսթ Հեմը» դիտարկում է գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսին Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելով փոխարինելու տարբերակը, հայտնում է Sportslens-ը։
Նշվում է, որ անգլիական ակումբի ղեկավարությունը մտածել է Մոյեսի հնարավոր պաշտոնանկության մասին Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Արսենալից» կրած ջախջախիչ պարտությունից (0-6) հետո։ Այս պահին «Վեսթ Հեմը» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 8-րդ տեղը։
Միևնույն ժամանակ, Տուխելի աշխատանքը հարցեր է առաջացնում «Բավարիայի» ղեկավարության մոտ։