Ռաֆինյան կարող է տեղափոխվել ԱՊԼ

Կատալոնական «Բարսելոնայի» եզրային հարձակվող Ռաֆինյան ընդգրկվել է Պրեմիեր Լիգայի հինգ ակումբների ուշադրության կենտրոնում։ Լրագրող Ժորդի Բատալհայի խոսքով՝ ֆուտբոլիստը գտնվում է Լոնդոնի «Արսենալի», «Վեսթ Հեմի», «Նյուքասլի», «Թոթենհեմի» և «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում։

Աղբյուրի տեղեկություններով՝ թվարկված բոլոր ակումբներն ակտիվորեն հետևում են Ռաֆինյայի և «Բարսելոնայի» ղեկավարության շուրջ ստեղծված իրավիճակին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին կարող է տրանսֆերի ենթարկվել առաջիկա ամռանը։ Ռաֆինյան «Բարսելոնայի» ղեկավարության կողմից վաճառվող առաջին թեկնածուն է։

Հիշեցնենք, որ 27-ամյա բրազիլացին նախկինում հանդես է եկել «Լիդսում»։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 50 միլիոն եվրո։