Մոհամեդ Սալահը տպավորիչ ցուցանիշ է գրանցել ԱՊԼ-ում

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը Անգլիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Բրենտֆորդի» դեմ խաղում (4-1) դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Ինչպես տեղեկացնում է Opta Sports-ը, եգիպտացին Պրեմիեր Լիգայի խաղում 30-րդ անգամ դարձել է գոլ+գոլի հեղինակ։

Ավելի հաճախ դա հաջողվել է միայն Ուեյն Ռունիին (36), Թիերի Անրիին (32) և Ալան Շիրերին (31)։