Մաուրիսիո Պոչետինո. «Նա արագ հարմարվելու ունակություն ունի, ինչը ցույց տվեց «Չելսիում»»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կիսվել է այս մրցաշրջանում կիսապաշտպան Քոուլ Պալմերի խաղի մասին իր մտքերով։

«Հիշում եմ, երբ մենք պայմանագիր կնքեցինք նրա հետ, անձնակազմից մի մարդ ասաց ինձ. «Նա Մանչեսթերից է, բայց խաղում է բրազիլացու կամ արգենտինացու պես»: Նա արագ հարմարվելու ունակություն ունի, ինչը ցույց տվեց «Չելսիում»»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պոչետինոն։

21-ամյա Պալմերը «Չելսի» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» 2023 թվականի սեպտեմբերին:

Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում, դարձել 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։