Մարկուս Թյուրամը տպավորիչ ցուցանիշ է գրանցել

«Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամը Ա Սերիայի 25-րդ տուրում գոլի հեղինակ է դարձել «Սալերնիտանայի» հետ խաղում (4-0)։

Հարձակվողը դարձավ «Ինտերի» պատմության մեջ երկրորդ ֆրանսիացին, ով Իտալիայի առաջնությունում մեկ մրցաշրջանում առնվազն 10 գոլ է խփել: 1997 թվականին Յուրի Ջորկաեֆը 33 խաղում խփել է 14 գոլ։

Ընթացիկ մրցաշրջանում «Ինտերի» կազմում անցկացրած 33 խաղում 26-ամյա Թյուրամը դարձել է 12 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։