«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է «Սալերնիտանայի» նկատմամբ տարած հաղթանակը (4-0) Ա Սերիայի խաղում, որտեղ դարձել է գոլի հեղինակ։
«Մենք յուրաքանչյուր հանդիպմանը նույն կերպ ենք մոտենում։ Երբեմն ամեն ինչ ստացվում է հենց սկզբից, երբեմն լինում են դժվարություններ, բայց մենք միշտ փորձում ենք բարձր ճնշում գործադրել, արագ հետ նվաճել գնդակը և շատ գոլեր խփել։
Մեր ճակատագիրը միշտ մեր ձեռքերում է։ Ինձագիի հետ աշխատելու ընթացքում մենք քրտնաջան աշխատեցինք հասունություն ձեռք բերելու համար, իսկ հիմա, երբ դուրս ենք գալիս խաղադաշտ, գիտակցում ենք մեր ուժը և ցանկանում ենք դա ցույց տալ յուրաքանչյուր խաղում»,- Լաուտարոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։