«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը Ա Սերիայի 25-րդ տուրում գոլի հեղինակ է դարձել «Սալերնիտանայի» հետ խաղում (4-0)։
Հարձակվողի համար գոլը 20-րդն էր Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում։ Մարտինեսը դարձավ «Ինտերի» առաջին ֆուտբոլիստը 21-րդ դարում, ով 20 և ավելի գոլ է խփել Ա Սերիայի երեք անընդմեջ մրցաշրջաններում:
Անցյալ դարում նման արդյունք ցույց տվեցին Ջուզեպպե Մեացցան (5 անգամ՝ 1930-1934թթ.) և Ստեֆանո Նիերսը (4 անգամ՝ 1949-1952թթ.)։