«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Բայեր» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի աշխատանքը։
«Խաբի Ալոնսոն հիանալի աշխատանք է կատարում։ Եթե նույնիսկ ութ շաբաթ առաջ ինձ հարցնեիք նրա մասին, ես կասեի. «Աստված իմ»։
Մարզիչների հաջորդ սերունդն այստեղ է, և ես կասեի, որ Ալոնսոն այդ առումով հիանալի է: Նա բացառիկ է»,- գերմանացու խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» կապ է հաստատել Ալոնսոյի հետ հնարավոր աշխատանքի վերաբերյալ:
Հունվարի 26-ին Կլոպը հայտարարեց, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Լիվերպուլից։