Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել հռոմեական ակումբից իր հեռացման մասին

«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել հռոմեական ակումբից իր հեռացման մասին։

««Ռոմայից» հեռացումն ինձ ամենաշատը ցավ պատճառողներից մեկն է: Ես ամեն ինչ տվել եմ այս ակումբին։ Այս երեք տարիների ընթացքում ես հրաժարվեցի դառնալ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ իր պատմության լավագույն թիմով։

Ես նույնպես մեծ առաջարկ ունեի Սաուդյան Արաբիայից»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Պորտուգալացին իտալական ակումբը գլխավորում է 2021 թվականից։ Մոուրինյոն նախկինում մարզել է նաև «Թոթենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Ռեալը», «Ինտերը», «Պորտուն», «Լեյրիան» և «Բենֆիկան»։