Ֆրենկի դե Յոնգը ՊՍԺ-ի տրանսֆերային նպատակն է

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը ՊՍԺ-ի տրանսֆերային նպատակն է, հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզցիները հոլանդացուն դիտարկում են որպես հարձակվող Կիլիան Մբապպեի հեռանալու դեպքում թիմը վերակառուցելու տարբերակներից մեկը։

Կիսապաշտպանը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում դե Յոնգը բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։