«Արսենալը» պատմության մեջ առաջին անգամ տարեսկզբից հինգ անընդմեջ հաղթանակ է տարել

Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի խաղում «Արսենալը» 5-0 հաշվով հաղթեց «Բարնլիին»։

Լոնդոնյան ակումբը 2024 թվականին հաղթել է իր առաջին հինգ հանդիպումներում։ Opta-ի փոխանցմամբ՝ «Արսենալն» իր պատմության մեջ առաջին անգամ է հասել նման արդյունքի։

Օրացուցային տարվա սկզբում «Արսենալի» հինգ հանդիպումների ընդհանուր հաշիվը 21:2 է։