Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի ֆուտբոլիստներին տեղեկացրել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի ժամանման մասին, հայտնում է Foot Mercato-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Պերեսն արդեն որոշ խաղացողների ասել է, որ ֆրանսիացին հաջորդ մրցաշրջանից խաղալու է «Ռեալում»։
Փետրվարի 17-ին Marca-ն հայտնել էր, որ Մբապպեն արդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։ Մեկ օր առաջ RMC Sport-ը պնդում էր, որ 25-ամյա խաղացողը տեղեկացրել է ՊՍԺ-ին իր հեռանալու մասին։