«Ինտերի» գործադիր տնօրեն. «Ռիսկերը միշտ էլ կան, սա ֆուտբոլ է»

«Ինտերի» գործադիր տնօրեն Բեպպե Մարոտտան գնահատել է հարձակվող Լաուտարո Մարտինեսի՝ ՊՍԺ տեղափոխվելու հավանականությունը։

«Ռիսկերը միշտ էլ կան, սա ֆուտբոլ է, բայց մենք հետաքրքրության նշաններ չենք տեսնում: «Ինտերի» և ՊՍԺ-ի միջև տարբերություն չեմ տեսնում։ Միգուցե նրանք այլ հնարավորություններ ունեն, բայց մենք նույնպես մրցունակ ենք»,- մենեջերի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մարտինեսն ու «Ինտերի» բանակցություններ են վարում պայմանագրի երկարաձգման շուրջ։

Այս մրցաշրջանում 26-ամյա արգենտինացին անցկացրել է 31 հանդիպում, դարձել 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Ինտերի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։