Ուղիղ 50 տարի առաջ տեղի ունեցավ «Ռեալի» և «Բարսելոնայի» ամենահիշարժան հանդիպումներից մեկը

Ուղիղ 50 տարի առաջ՝ 1974 թվականի փետրվարի 17-ին, տեղի ունեցավ «Ռեալի» և «Բարսելոնայի» ամենահիշարժան հանդիպումներից մեկը։

«Սանտյագո Բեռնաբեուում» կատալոնացիները խոշոր հաղթանակ տոնեցին 5-0 հաշվով։ Այս խաղը հաճախ նշվում է որպես «Բարսելոնայի» լեգենդ Յոհան Կրոյֆի լավագույններից մեկը Մադրիդի «Ռեալի» դեմ։ Այդ խաղում հոլանդացի ֆուտբոլիստը մեկ գոլ խփեց, բայց միաժամանակ բազմաթիվ այլ օգտակար գործողություններ կատարեց։

Յոհան Կրոյֆը մահացել է 2016 թվականի մարտի 24-ին։ Կյանքի վերջին ամիսներին Յոհանը պայքարում էր թոքերի քաղցկեղի դեմ։