Կառլո Անչելոտտի․ «Հանդերձարանում նա շարունակում է նույն ներդրումն ունենալ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ասել է, որ թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն ավելի քիչ հավանական է, որ խաղադաշտ դուրս գա մեկնարկային կազմում։

«Ես խոսել եմ Մոդրիչի հետ նրա իրավիճակի մասին։ Ֆուտբոլիստի համար, ով սովոր է խաղալ, միշտ ավելի դժվար է նստել պահեստայինների նստարանին, քան մյուսների համար, և ես դա հասկանում եմ։ Լուկան իրեն պրոֆեսիոնալ է պահում, նա շարունակում է պայքարել խաղադաշտում իր տեղի համար։

Հանդերձարանում նա շարունակում է նույն ներդրումն ունենալ, ինչպես միշտ։ Նա մեծ հարգանք է վայելում, և ես նրան օրինակ եմ համարում, քանի որ նա ամեն անգամ տալիս է առավելագույնը մարզումների և հանդիպումների ժամանակ՝ մնալով թիմի պրոֆեսիոնալիզմի չափանիշը», – ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։

Այս մրցաշրջանում 38-ամյա Մոդրիչը բոլոր մրցաշարերում «Ռեալի» 27 խաղում դարձել է մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։