«Բարսելոնայի» ղեկավարությունը հանդիպում է ունեցել Ռոբերտո Դե Զերբիի ներկայացուցիչների հետ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և սպորտային տնօրեն Դեկուն երեք ժամ տևողությամբ հանդիպում են անցկացրել Ռոբերտո Դե Զերբիի ներկայացուցիչների հետ, ով ներկայումս մարզում է անգլիական «Բրայթոնը»՝ նրան թիմի գլխավոր մարզիչ նշանակելու համար, հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալացի մասնագետը Չավիին փոխարինելու հիմնական թեկնածուն է։ Իսկ Դե Զերբիի թեկնածությունն արդեն հաստատված է։ Այնուամենայնիվ, գործարքը փակելու գլխավոր խոչընդոտը իտալացի մարզչի փոխհատուցման չափն է, որը կազմում է մոտ 10 միլիոն եվրո։

Գործակալները որոշ ժամանակ են խնդրել «Բրայթոնի» հետ համաձայնության գալու համար։ «Բարսելոնան» երաշխավորել է Դե Զերբիի գործակալներին, որ եթե նրանց հաջողվի լուծել այս հարցը, ապա նա կգլխավորի կատալոնական ակումբը 2024 թվականի հուլիսի 1-ից։