Ուեյն Ռունի. «18 տարեկանում աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էի»

Հայտնի անգլիացի նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին հիշել է, թե ինչ էր զգում 2004 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ, որտեղ 18 տարեկանում հանդես էր գալիս Անգլիայի հավաքականում։

«Ես հավատում էի, որ 18 տարեկանում աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էի: Սա իմ մտածելակերպն էր, իմ վստահության դրսեւորումը։

Հիշում եմ Ֆրանսիայի հավաքականի հետ առաջին խաղը, ես իսկապես անհամբեր սպասում էի դրան՝ խաղալ Զիդանի, Վիեյրայի, Անրիի հետ։ Նաև Թյուրամի հետ, ով կասկածում էր, որ ինձ նման երիտասարդ խաղացողը արժանի է հավաքական հրավիրվել նման մրցաշարի:

Այս հանդիպմանը առանձնահատուկ տրամադրություն ունենալու շատ պատճառներ ուներ»։