ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն, բացի «Ռեալից», կարիերան շարունակելու այլ տարբերակներ չի դիտարկում, հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբում վստահ են, որ ֆրանսիացին 2024 թվականի ամռանը կդառնա մադրիդյան թիմի խաղացող։
Փետրվարի 15-ին հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Մբապպեն տեղեկացրել է փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին պայմանագրի ժամկետի ավարտից հետո թիմը լքելու մասին: