Պեպ Գվարդիոլա․ «Քոուլ Պալմերը բացառիկ ֆուտբոլիստ է և հիանալի տղա»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի՝ «Չելսիի» հետ հանդիպման նախօրեին խոսել է «Սիթիի» նախկին կիսապաշտպան Քոուլ Պալմերի մասին, ով այժմ հանդես է գալիս լոնդոնցիների կազմում։

«Ես գիտեի, որ կանոնավոր ելույթների դեպքում Պալմերը լավ խաղ կցուցադրի: Ես չէի կասկածում նրա որակների վրա։ Սա աստղային ֆուտբոլիստ է։ Նա խաղային պրակտիկայի կարիք ուներ։ Ժամանակի հարց էր, երբ նա կցուցադրեր իր անհավանական որակները։

Քոուլ Պալմերը բացառիկ ֆուտբոլիստ է և հիանալի տղա։ Իհարկե, ես նրան ամենայն բարիք եմ մաղթում «Չելսիում»»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գվարդիոլան։

21-ամյա Պալմերը «Չելսիի» լավագույն ռմբարկուն է այս մրցաշրջանում: Պրեմիեր Լիգայի 21 խաղում նա խփել է 10 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում։