Երեք գերհզոր ֆուտբոլիստներից մեկը կփոխարինի Կիլիան Մբապպեին ՊՍԺ-ուն

Որոշ մանրամասներ են հայտնի դարձել Կիլիան Մբապպեի՝ ՊՍԺ-ից հեռանալու մասին։

Այսպես, լրագրող Բեն Ջեյքոբսը հայտնում է, որ փարիզցիները, եթե հեռանա իրենց գլխավոր աստղը, ամռանը ակտիվ տրանսֆերային քաղաքականություն կվարեն։

Ֆրանսիացու հավանական փոխարինողների թվում են Վիկտոր Օսիմհենը, Մարկուս Ռեշֆորդը և Ռաֆայել Լեաուն:

Փարիզցիները շարունակում են հետաքրքրվել նաև Բենջամին Շեշկոյով, Գավիով, Բերնարդու Սիլվայով և Բրունո Գիմարայեշով:

Այժմ ՊՍԺ-ն կենտրոնացած է երիտասարդ ֆրանսիացիների վրա, սակայն ակումբը չի հրաժարվի տաղանդավոր արտասահմանցի խաղացողների հետ պայմանագիր կնքելուց։