Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը բաց կթողնի «Չելսիի» դեմ հանդիպումը

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը շարքից դուրս է մնացել անորոշ ժամանակով:

Ինչպես հայտնում է The Times-ը, ֆուտբոլիստը խորացրել է ծնկի վնասվածքը, որը ստացել էր փետրվարի 4-ին Անգլիայի գավաթի խաղում մարզման ժամանակ։

Ալեքսանդր-Առնոլդն այժմ բաց կթողնի Լիգայի գավաթի եզրափակիչը «Չելսիի» դեմ փետրվարի 25-ին Ուեմբլիում:

Այս մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը անցկացրել է 25 հանդիպում, դարձել 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։