Թոմաս Մյուլերը 150-րդ հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների Լիգայում

«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը մասնակցել է Չեմպիոնների լիգայում իր կարիերայի 150-րդ հանդիպմանը։

Գերմանացի կիսապաշտպանը դարձավ այս նշաձողին հասած յոթերորդ խաղացողը: Նա զիջում է միայն Ռայան Գիգզին (151), Կարիմ Բենզեմային (152), Չավիին (157), Լիոնել Մեսսիին (163), Իկեր Կասիլյասին (181) և Կրիշտիանու Ռոնալդուին (187):

Մյուլերի ներկայիս ամենամոտ խաղացողը Տոնի Կրոսն է, ով ունի 147 հանդիպում: