«Բայերի» պաշտպանը կարող է տեղափոխվել մադրիդյան ակումբ

Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Պյերոտ Ինկապիեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնում է AS-ն իր էջերում, 22-ամյա էկվադորցուն ուշադիր հետևում է Մադրիդի «Ատլետիկոն», որը ցանկանում է ուժեղացնել պաշտպանական գիծը։

«Ատլետիկոյին» գրավում է այն փաստը, որ Ինկապիեն ունակ է գործել ինչպես պաշտպանության կենտրոնում, այնպես էլ ձախ եզրում։ Էկվադորցու ամառային տրանսֆերը կարող է  արժենալ մոտ 40 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում Պիերո Ինկապիեն 23 պաշտոնական հանդիպում է անցկացրել «Բայերի» կազմում։ Դրանցում պաշտպանը մեկ գոլ է խփել և մեկ գոլային փոխանցում կատարել գործընկերոջը։