Ստեֆանո Պիոլի․ «Եվրոպա լիգան հաղթելը լրացուցիչ մոտիվացիա է»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին գնահատել է իր թիմի հեռանկարները Եվրոպա լիգայում:

«Եվրագավաթներում հանդիպումները միշտ էլ դժվար են լինում։ Մենք շատ ժամանակ ունեինք «Ռենին» ուսումնասիրելու համար։ Նրանք կազմակերպված թիմ են, որը լավ է խաղում ուղղահայաց ֆուտբոլ։

Իհարկե, Չեմպիոնների լիգան մեկ մակարդակ ավելի բարձր է, բայց եթե նայեք Եվրոպայի լիգայի մասնակիցներին, ապա այնտեղ ոչ միայն Լևերկուզենի «Բայերն» է, այլ նաև «Լիվերպուլը» և այլ բարձրակարգ թիմեր։

Այն, որ «Միլանը» երբեք չի հաղթել Եվրոպա լիգան, լրացուցիչ մոտիվացիա է տալիս»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: