ՊՍԺ-ն ամառային տրանսֆերային պատուհանի համար կազմն ուժեղացնելու տարբերակներ է ուսումնասիրում:
Ինչպես հայտնում է All About Argentina-ն՝ վկայակոչելով FOX Sports-ը, Լիգա 1-ի հսկան կապ է հաստատել Լաուտարո Մարտինեսի գործակալ Ալեխանդրո Կամանոյի հետ: Փարիզցիները քննարկել են ֆուտբոլիստի ամառային տրանսֆերի հնարավորությունը, սակայն ի պատասխան լսել են, որ
Լաուտարոն գոհ է ամեն ինչից «Ինտերում», և նա բանակցություններ է վարում ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ 26-ամյա Մարտինեսը «Ինտերի» ավագն է։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 30 հանդիպում, որոնցում խփել է 22 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում իր գործընկերներին։ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները Լաուտարոյին գնահատում են 110 միլիոն եվրո։